Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության դեսպան Ալեքսանդրա Քոուլը հայերենով շնորհավորական տեսաուղերձ է հղել Ամանորի կապակցությամբ։ «Մեծ Բրիտանիան աշխատում է Հայաստանի կառավարության հետ՝ օգնելու պատրաստվել հաջորդ տարվա կարևոր իրադարձություններին՝ ներառյալ Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպումը, խորհրդարանական ընտրությունները և COP17-ը»,- տեսաուղերձում մասնավորապես ասել է Քոուլը։               
 

ԲՀԿ-Ն ԷԼԻ ԼՔՎՈ՞ՒՄ Է

ԲՀԿ-Ն ԷԼԻ ԼՔՎՈ՞ՒՄ Է
17.02.2012 | 00:00

Այս անգամ արդեն Աբովյանում: Նշվում է մինչև հազար ԲՀԿ-ական, ովքեր, ըստ մեր աղբյուրների, Աբովյանի գրասենյակ են վերադարձրել իրենց կուստոմսերը, լքել են կուսակցությունը և փորձել անդամագրվել ՀՀԿ-ին:
«Անտի»ԲՀԿ-ական այս մի շարժման գլխին, ասում են, կանգնած է ոչ անհայտ Արթուր Հարությունյանը («Պալաչը»), որն ինչ-որ ժամանակ եղել է ԲՀԿ-ի առաջնորդի մերձավորներից, սակայն հետո նրանց միջով «սև կատու» է անցել:
Որոշ գնահատումներով` ԲՀԿ-ի շարքալքումն առաջիկայում ավելի լայնամասշտաբ կլինի` արդեն առանց Արթուրի: Պատճառն Օսկանյանի` ԲՀԿ-ին անդամագրումն է, ինչն ահավոր մեծ հիասթափություն է պատճառել ոչ միայն ԲՀԿ-ի «կոստյակին», այլև շարքերին, Քոչարյանի երևացող «ականջների», ինչպես նաև ԲՀԿ-ում նոր «ասող» հայտնվելու պատճառով:
ԲՀԿ-ում մեր զանգերին չէին պատասխանում, որ ճշտեինք դուրս եկածների թիվը, «չթիվը»:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1091

Մեկնաբանություններ